Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացել է Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպես Նիկոլայ Ղազարյանը: Դեկտեմբերի 14-ին Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
Լեգենդար ֆուտբոլիստը թիվ 8-րդ հիվանդանոց էր տեղափոխվել սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել ակումբի լեգենդար խաղացող Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ։
«Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: Նա լեգենդար «Արարատ-73»-ի և հայկական ֆուտբոլի ամենասիրված ֆուտբոլիստներից էր:
Նիկոլայ Ղազարյանը 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը:
1965-ից 1976 թվականներին ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում անցկացրել է 298 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ:
Նիկոլայ Ղազարյանը ֆուտբոլասերների հիշողություններում կմնա իր հրթիռային արագությամբ մրցակցի պաշտպանությունը քանդելու ունակությամբ և իր մարդկային պարզ և բարի կերպարով:
Մեր ցավակցություններն ենք հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում: