ՈՒշադիր դիտեք այս հրաշք փոքրիկի հիվանդության մասին պատմող տեսանյութին՝ 0:28 վայրկյանից սկսած: Երեխայի մահճակալի ձողերին հստակորեն Քրիստոսի ուրվագիծն է երևում:
Տեսանյութը «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն է նկարահանել: Այն պատմում է Երևանում բնակվող Թորոսյանների բազմազավակ ընտանիքի դուստրերից մեկի՝ 8 ամսական Վիկայի, սարսափելի հիվանդության մասին:
Երեխան տառապում է գլխի արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: Ծնողները գումարի հայթայթման հարցում հայցում են հանրության օգնությանը:
Հիվանդությունը կարող է փոքրիկի կուրության պատճառ դառնալ: Թորոսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են՝ +37455-13-35-30, +37499-10-35-30:
Վիկայի հոր՝ Տիգրան Թորոսյանի անունով Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար /միջազգային փոխանցումների համար բանկային կոդերն առկա են տեսանյութում/․ 1930032396650300 /ՀՀ դրամ/, 1930032396650101 /ԱՄՆ դոլար/, 1930032396650158 /ՌԴ ռուբլի/: