▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ի՞նչ, երկիրը երկիր չի, թ՞ե ազգս ազգ չի

 

Ինչ որ ասում եք, վաղուց գիտենք, ինչ որ գրում եք, վաղուց է ասված, բայց ասում ու էլի ասում ենք, պարապ ականջ փնտրում, հինը կրկնում՝ թարմացնում, նորություն չկա, ամեն բան վաղուց է հայտնի, բայց դե արի ու մի ասա, տո էշին եկեք ցեխից հանենք, թե չէ էն առակը դառավ, մի հիմար քարը գցեց, յոթ խելացիով չեն կարողանում հանել: Մեր ազգի բնութագրին վերագրվող բոլոր տեսակի գերադրական աստիճանները հանեք, որ տակը մնա էն հասարակ, հողի հետ կռիվ տվող, քրտինք թափող, պահի տակ զենք վերցնող հայի տեսակը, թե չէ, էն իսկական շենական, արի ու հայրենասեր հային, ձեր անճաշակությամբ էնպես էք գռիմավատ արել, որ իսկապես նոխկանք է առաջացնում մարդու մոտ:
Մի բան ակնհայտ է, Հայաստանի ու աշխարհի հայերի հանապազորյա սնունդն է դառել սրան նրան քննարկելը, մի երկու խելացի, բայց չկիրառվող մտքեր արտահայտելը, մի խոսքով, բանբասանքի թեման կա, լսող ու պատասխանող հաստատ մի երկու հոգի կգտնվի, մինչդեռ մեր զավակները զոհվում են սահմանի վրա, ժողովուրդը գլխիկոր լքում է երկիրը, մնացողը սոված ու պարտքերի տակ Աստված է կանչում, խոպանջիները վերադառնում են հայրենակիցներից խաբված, իսկ հարուստ սովածները պարապությունից իրենց ընկերների կնկտանց վրա են խրխնջում ու ուրիշի ընտանիք քանդում, հիմա ի՞նչ, երկիրը երկիր չէ, թ՞ե ազգս ազգ չէ: Ախր միայն ստրուկի հոգեբանություն չէ, որ ասես, էլ եսիմ ինչ իրար են խառնվել ու հայի մի ուռոդ հոգեբանական պատկեր ստեղծել: Մեզ՝ Հայաստան կոչվող աշխարհագրական տարածքում իրար կողքի պահող միակ և շահարկվող պատճառը Արցախն է մնացել, դա էլ որ չլինի իրոք աշխարհով մեկ կսփռվենք, թե չէ մեր ննջեցյալներով ու մեռելոցներով մեզ չես միաբանի: Մի խոսքով խելքի գալ է պետք:

Ինչ որ ասում եք, վաղուց գիտենք, ինչ որ գրում եք, վաղուց է ասված, բայց ասում ու էլի ասում ենք, պարապ ականջ փնտրում, հինը կրկնում՝ թարմացնում, նորություն չկա, ամեն բան վաղուց է հայտնի, բայց դե արի ու մի ասա, տո էշին եկեք ցեխից հանենք, թե չէ էն առակը դառավ, մի հիմար քարը գցեց, յոթ խելացիով չեն կարողանում հանել:

Մեր ազգի բնութագրին վերագրվող բոլոր տեսակի գերադրական աստիճանները հանեք, որ տակը մնա էն հասարակ, հողի հետ կռիվ տվող, քրտինք թափող, պահի տակ զենք վերցնող հայի տեսակը, թե չէ, էն իսկական շենական, արի ու հայրենասեր հային, ձեր անճաշակությամբ էնպես էք գռիմավատ արել, որ իսկապես նողկանք է առաջացնում մարդու մոտ:Մի բան ակնհայտ է, Հայաստանի ու աշխարհի հայերի հանապազորյա սնունդն է դառել սրան նրան քննարկելը, մի երկու խելացի, բայց չկիրառվող մտքեր արտահայտելը, մի խոսքով, բամբասանքի թեման կա, լսող ու պատասխանող հաստատ մի երկու հոգի կգտնվի, մինչդեռ մեր զավակները զոհվում են սահմանի վրա, ժողովուրդը գլխիկոր լքում է երկիրը, մնացողը սոված ու պարտքերի տակ Աստված է կանչում, խոպանչիները վերադառնում են հայրենակիցներից խաբված, իսկ հարուստ սովածները պարապությունից իրենց ընկերների կնկտանց վրա են խրխնջում ու ուրիշի ընտանիք քանդում, հիմա ի՞նչ, երկիրը երկիր չէ, թ՞ե ազգս ազգ չէ:

Ախր միայն ստրուկի հոգեբանություն չէ, որ ասես, էլ եսիմ ինչ իրար են խառնվել ու հայի մի ուռոդ հոգեբանական պատկեր ստեղծել: Մեզ՝ Հայաստան կոչվող աշխարհագրական տարածքում իրար կողքի պահող միակ և շահարկվող պատճառը Արցախն է մնացել, դա էլ որ չլինի իրոք աշխարհով մեկ կսփռվենք, թե չէ մեր ննջեցյալներով ու մեռելոցներով մեզ չես միաբանի: Մի խոսքով խելքի գալ է պետք:

Մամիկոն Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին