▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ եք Արցախ ասում․․․Ղարաբաղը Ադրբեջանինն ա. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին

Ինչի՞ եք Արցախ ասում․․․Ղարաբաղը Ադրբեջանինն ա. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին

«Նախ՝ Աղդամ եմ ասել, դա մեկ, երկրորդ, այդ մասին հարյուր անգամ խոսել եմ, երրորդը՝ սխալ եմ արել, որովհետև եղել եմ ձեր տրամաբանության մեջ, ոչ մի թիզականի.. ինձ էլ են ներարկել, որ դու պտի սրանով չբավարարվես, նստես, նայես Արաքսից էն կողմ ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մի օր հարձակվելու ենք, Թուրքիան թուլանա, մի օր հարձակվելու ենք, իսկ դա ազգի վերացման ամենակարճ ճանապարհ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տարիներ առաջվա գրառմանը:

Մինչ այդ լրագրողները հարց էին ուղղել փաստաբան Ռոման Երիցյանի երեկվա ահազանգի մասին՝ Արցախի ֆոնին նկարված արցախցիների վերաբերյալ:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ալիևի «տասովշիկ» անվանած Արման Թաթոյանի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Չի կարելի երկրի վարչապետի մասին տենց խոսել... Գլուխները պատով են տալիս, ովքեր նման բան են ասում: Բայց դուք՝ լրագրողներդ մի մեջբերեք. ամեն վատ բան չէ, որ պետք է մեջբերել»:

Մինչ այդ լրագրողը նշել էր. «Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները ոմանց մոտ տպավորություն են ստեղծում, որ նա Ալիևի տասովշիկն է: Օրինակ Արման Թաթոյանն ասում է՝ Ալիևի տասովշիկը սպառնում է պատերազմով»:

***

«Դուք եք երաշխավոր առաջ քաշում ու Թրամփի հետ կապված կասկածներ հայտնում: Աշխարհում միանշանակ ոչինչ չկա ու եթե Թրամփի քաղաքկան միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ՝ մենք ունեինք ավելի հստակ բան, բայց երբ ժամանակն եկավ, էդ դաշնակիցն ասաց՝ դեռ պարզ չի՝ ՀՀ-ն որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Ալեն Սիմոնյանը: Լրագրողի դիտարկմանը՝ երեկ որ զանգել եք Պուտինին, ասե՞լ եք այդ մասին, ԱԺ նախագահը բարձր ձայնով արձագանքեց. «Ե՞ս եմ զանգել...էս ի՞նչ ժանր ա: Ես Պուտինին չեմ զանգում»: Դիտարկմանը՝ ձեր թիմի անդամն է զանգել, ասաց. «Դա ձեզ չի վերաբերվում. կպատասխանի ՀՀ վարչապետը, երբ պատեհ կգտնի»:

***

«ՀՀ ղեկավարը վրդովված էր, որովհետև խոսք է գնացել ՀՀ սահմանի մասին, ասել ա՝ բայց էս ի՞նչ եք խոսում, մեր եկիրն ա, ձեր երեխան պետք է այս երկրում ապրի... Դա բանավեճ է եղել, որից հետո նա եթերում անդրադարձել է տեղի ունեցածին, ներողություն խնդրել»,- անդրադառնալով երեխայի ներկայությամբ մետրոյում տեղի ունեցած միջադեպին՝ ասել է ԱԺ նախագահը: «Էն բուլինգը, որն իրականացվում է իմ, վարչապետի, մեր ընտանիքների, ընկերների նկատմամբ...խի իմ երեխաները երեխաներ չե՞ն, կարդալ չգիտե՞ն, ինտերնետ չեն մտնո՞ւմ: Լրատվամիջոցները իմ մասին ինչե՜ր են գրում»,- հավելել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին