▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա հերթը Զարուհունն է

Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին ( Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ ): Ըստ պատգամավորի շա~տ պատահական դիմել է, շա~տ պատահական, պատկերացնում եք նույնիսկ անսպասելի, էլի շա~տ անսպասելի, առանց ջանք թափելու մրցույթը անցել է…Բա...

Լա’վ, թող մասնակցի, թող կրթվի, թող սովորի…Չնայած նման ժողովրդասեր, ժողովրդի հոգսերով, ազգանվեր խնդիրներով «տառապող քաղաքական գործիչը» չպետք է լքեր իր ժողովրդին, իր ընտրողներին…

Սակայն ի՞նչ փողերով է նա ուսանելու...Եթե ձրի է, ինչ-որ ծրագրով, ապա ձրի պանիրը լինում է միայն թակարդում…Ձրի ոչինչ չկա, կան հեռահար նպատակներ, հեռահար ծրագրեր, ինչ-ինչ հաշվարկներ…

Րաֆֆին «բադասխան» չկարողացավ տալ, հիմա հերթը Զարուհունն է: Հատկապես, երբ նա արդեն մի քանի լուրջ «հանձնարարականներ» կատարել է: Հիմա իհարկե «խաղադրույքը» միանշանակ Զառոչկայի վրա է…Դե կապիտալիստները հենց այնպես փող չեն ծախսում…

Իսկ ինչու՞ են նման բացակայությունները ԱԺ-ում համարվում հարգելի...Հարգելի, բայց հինգ ամիս...Ինչու՞ պետք է մեր` հարկատուներիս հաշվին, նա հինգ ամիս մասնակցի ինչ-որ դասընթացների...Երբ որևէ մեկը նույնիսկ մի քանի օր բացակայում էր, Զարուհի Փոստանջյանը «շան լափ էր» թափում նման պատգամավորների գլխին ու հիշեցնում «անհիշելին»

Ու՞ր մնաց ազնվության, արդարության «ջատագովի» սկզբունքները...Թե հովանավորները «պահանջել են», խիստ են պահանջել, որ նա անպայման անսպասելի կրթվի...
Հա’, դե իհարկե մենք ինքներս էլ գիտենք, որ նրան իրոք կրթվել պետք էր, շատ էր պետք…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին