▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիասթափություններ եղել են, հիմնականում`բամբասկոտ տղամարդկանցից. Արփի Գաբրիելյան. armlur.am

armlur.am-ը գրում է. «Ֆուլ հաուս» հումորային նախագծի անձնակազմը նոր է վերադարձել ռուսաստանյան շրջագայությունից: «Ժողովուրդ»-ը դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե ինչպես են նրանց ընդունել ՌԴ-ում: Արփին անդրադարձել է նաեւ «Ֆուլ հաուս»-ի եւ իր գլամուրային մյուս կերպարներին, պարզաբանել, թե ինչու են իրեն նման դերեր բաժին ընկնում: 


-Արփի՛, ինչպե՞ս անցավ այս վերջին շրջագայությունը, ի՞նչ տպավորություններ ունեք: 

-Նախ ասեմ, որ առաջին անգամ էի ռուսական այդ քաղաքներում, այնտեղի հայերը շատ ջերմ ընդունեցին մեզ, նրանք, իսկապես, ուրիշ էին, այդ մարդկանց չես համեմատի ո՛չ Հայաստանի, ո՛չ, օրինակ, ԱՄՆ-ի հայերի հետ. իհարկե, բոլորն էլ հրաշալի են, բայց ամեն մեկն առանձնանում է իր տեսակով: Հուսով եմ` դեռ էլի շրջագայություններ կունենանք այդ քաղաքներում: 

11427224_879590265455374_6645035853100225355_n-Անդրադառնանք «Ֆուլ հաուս»-ում Ձեր կերտած կերպարին: Նկատե՞լ եք, որ Լիկային սիրում են հատկապես դեռահաս տղաները, նրանք ուզում են, որ իրենց ընկերուհին նման լինի այդ աղջկան. սա պարտավորեցնող չէ՞: 

-Կարծում եմ` դեռահասները կերպարի հետ հարազատություն են զգում, քանի որ նրանց դուր են գալիս մի քիչ չարաճճի, ակտիվ աղջիկները: Մենք, իհարկե, չէինք պատկերացնում, որ թիրախային այդ լսարանը եւս կհետաքրքրվի իմ կերպարով: Դա, իհարկե, շատ է ուրախացնում մեզ, միեւնույն ժամանակ, այո, նաեւ պարտավորեցնում: 

-Ձեզ հիմնականում ընտրում են գլամուրային դերերի համար: Դա պայմանավորված է միայն արտաքի՞ն գործոններով: 

-Թեեւ ես իրականում ոչ մի ընդհանրություն չունեմ իմ կերտած կերպարի հետ, նրա նման չեմ խոսում, նրա ձայնի տեմբրը չունեմ, փակ մարդ եմ, անգամ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, նոր կապեր հաստատել, շատ ընկերներ չունեմ, կարող է` օրերով տնից դուրս չգամ, տնակյաց եմ, լրիվ ուրիշ մարդ եմ, այնուամենայնիվ, ես մեղավոր չեմ, որ փորձերի ժամանակ ինձ մոտ ստացվում է լուծել ռեժիսորի առաջադրած խնդիրը: Սա այն դեպքն է, երբ երկրորդ-երրորդ ֆիլմից հետո ռեժիսորների համար իրավիճակն ավելի շահեկան է լինում: 

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին