▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիասթափությունը ավելի վտանգավոր թշնամի է հայի համար, քան թշնամու սպառազինված զորքը

Ժամանակակից պատերազմների համար զորակոչային բանակները համարվում են հնացած. հիմնական պատճառն այն է, որ պրոֆեսիոնալ բանակներն ավելի արդյունավետ են կատարում իրենց պարտականությունները, քանի որ ժամանակակից բարդ ռազմական սարքավորումներից օգտվելու համար պահանջվում են ավելի շատ գիտելիքներ և ճշգրտություն, ինչին պրոֆեսիոնալ ծառայողները կարող են հասնել միայն տարիների ուսուցման և պրակտիկայի արդյունքում։
Իսկ Բանակի շինարարությունը սկսվում է դպրոցից: Ներկա հասարակարգում բանակի մարտունակությունն ապահովել լոկ հայրենասիրական լոզունգներով նույնքան կարճամտություն է, որքան պատրաստվել պատերազմի միայն մաուզերով: 
Հայրենիքի գաղափարը խորթ չէ հայ տեսակին, ավելի խորթ է օրվա հայրենիքն ընկալելու, սիրելու, հայրենիքի հանդեպ հավատ ունենալու գաղափարը: 
Վստահաբար կարելի է պնդել, որ հիասթափությունը, թևաթափ լինելը ավելի վտանգավոր թշնամի է հայի համար, քան թշնամու մինչև ատամները զինված կանոնավոր զորքը:

Նորայր Նորիկյան

Ֆեյսբուք


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին