Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը.
«Երբ ազգն այնքան միայնակ ու դավաճանված է, որ իր փրկությունը տեսնում է հարևանների և հեռավոր երկրների օգնության մեջ, նշանակում է, արդեն պարտված է` պատերազմը չսկսված։
Ադրբեջանը աջուձախ զորքերի շոու է անում, տեղափոխում է, հետ ու առաջ անում, այբուբենի տառերով ինչ-որ վախենալու բարբաջանքներ արտահայտում, իսկ դրա դիմաց մեր զորքը հանդարտ հետևում է` սպասելով հարձակմանը դիմադրելուն։
Նորմալ երկրներում այս իրավիճակում իշխանությունները զորավարժություններ կանեին` ներգրավելով նաև դաշնակից երկրների` Իրանի, Ռուսաստանի զինված ուժերին։ Բայց մեզ մոտ վանում են դաշնակիցներին ու բերում մի քանի տասնյակ ամերիկացիների, որոնք կատարում են լոկ խաղաղապահ վարժանքներ։
Ավելին, երկրի ամբողջ հանրությունը ոգևորված նայում է, թե ինչպես է Իրանը իր քարոզչամիջոցներով սպառնում Ադրբեջանին` որևէ կերպ չմտնել Հայաստան։ Հայերը երջանիկ են` Իրանը մեզ կպաշտպանի։
Իսկ մե՞նք երբ մեզ կպաշտպանենք։ Մենք ե՞րբ կցանկանանք տեր լինել մեր երկրին, թե՞ օտարները մեզ պարտական են։
ՀՀ ՊՆ-ն շտապել է հերքել տարածված տեղեկությունները, թե հայկական կողմը անկանխատեսելի գործողությունների կդիմի, եթե Ադրբեջանը հարձակվի... այսինքն չի՞ դիմի... ինչո՞ւ է կեղծ համարվել այդ տեղեկությունը։
ՀՀ վարչապետը արդեն բացահայտ ասում է, որ պատրաստ է հրատապ հանդիպել Ալիևի հետ ու բանակցել... ի՞նչ օրակարգով, Ալիևի՞: Թշնամին ասում է` հրաժարվել Արցախից, ՀՀ տարածքում անվերահսկելի ճանապարհ հատկացնել Ադրբեջանին և դրանից բխող այլ զիջումներ»։