ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գիշերն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարվածներից հետո, ինչի հետևանքով պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ` շնորհավորել Կուրբան Բայրամի տոնի առթիվ:
Զարմանալու ոչինչ չկա, որովհետև հայաստանյան իշխանության առաջնահերթությունը ոչ թե խորը բլոկադայի մեջ գտնվող արցախցիներն են ու իրենց հողի համար պայքար տվողներ մեր մարտիկները, այլ թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումը»: