▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Չայկային. «ՀԺ»

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխ. դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին:

Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: Ձեւավորվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության եւ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Քննչական խումբը ղեկավարում է ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Գեւորգ Աղաբաբյանը»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին