▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը. որոշել է Վանեցյանը՝ դեմ գնալով ՀՖՖ որոշ անդամների

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին:

armtimes.com-ն է գրում և նշում, որ ըստ տեղեկությունների՝ Գրիգորյանը «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեթականատեր Ջեւան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է:

Ըստաղբյուրի՝ Վանեցյանը նշանակումն արել է նրանց հորդորով, որոշմանը դեմ են եղել ինչպես ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսը, իսկ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ քննարկում չի եղել:

Տեղեկություն կա նաեւ, որ Գրիգորյանն արդեն իսկ զբաղվում է հավաքականի գործերով: Նա այսօր եղել է ֆեդերացիայում եւ զբաղվել է հավաքականի կազմը որոշելով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին