▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ-ի ու ոչ անհայտ օլիգարխի կողմից մեծ շուքով հյուրընկալված Անելկան թուրքական ակումբում գլխավոր տնօրենի պաշտոն է ստացել

Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի», «Ռեալի», ՊՍԺ-ի, «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» եւ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Նիկոլա Անելկան նշանակվել է թուրքական «Ումրաինեսպոր» ակումբի գլխավոր տնօրեն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ումրանիեսպորը» հանդես է գալիս Թուրքիայի երկրորդ դիվիզիոնում եւ ընթացիկ առաջնությունում 11-րդն է։

Հիշեցնենք, որ Անելկան անցած շաբաթ հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստանում էր։ Նրան հյուրընկալել էր ոչ միայն ՀՖՖ-ն , այլ մեծ շուքով պատիվ էր տվել նաև Գագիկ Ծառուկյանը։ ՊՍԺ-ի դեսպանի կարգավիճակում ներկայացված Անելկան խոսել էր Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու ծրագրերի մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին