▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր զուգադիպությամբ թվային եթեր դիտելու հնարավորություն տվող սարքը հիմա են սկսել բաժանել բնակիչներին.«Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է՝ եկող տարվա հունվարի 1-ից հեռուստատեսային անալոգայիև եթերն անջատվելու է և գործելու է միայն թվայինը։ ՀՀ կառավարությունը խոստացել էր 150 հազար տյուներ-դեկոդերներ անվճար բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի մարդիկ այդ սարքերը միացնելով իրենց հեռուստացույցին՝ հնարավորություն ունենան դիտելու թվային եթերը։ Սակայն «Ժողովուրդ»–ին լուրեր հասան, որ խոստացված թիվը երկու անգամ պակասել է. մինչդեռ պաշտոնապես 106 հազար 501 սոցանապահով ընտանիք կա մեր երկրում։

 

Ու հետաքրքիր զուգադիպությամբ սարքը հիմա են սկսել բաժանել բնակիչներին։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում շատ բնակիչներ արդեն ստացել են սարքերը։ Եվ ամենևին էլ տարօրինակ չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ֆոնին» մարդիկ այն որպես ընտրակաշառք են դիտում։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս խնդրի շուրջ զրուցել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի հետ, սակայն նա հայտարարեց, թե իրենք այդ գործընթացի հետ կապ չունեն, և վերջ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին