Globalfact.ru կայքը հաղորդում է, որ առաջին ատամի խոզանակները հայտնվել են 14-րդ դարում Չինաստանում: Դրանք պատրաստված էին կենդանիների մազերից: Այն խոզանակները, որոնց մենք սովոր ենք, ստեղծվել են Անգլիայում 1870 թվականին:
Միայն 1938 թվականին սկսեցին խոզանակներ պատրաստել արհեստական մազերից. այս գյուտը պատկանում է ամերիկացիներին:
Հին Եգիպտոսում ատամները պլոմբել գիտեին: Այնտեղ նույնիսկ կարողանում էին վնասված ատամը փոխարինել նորով: Դրանք ոսկյա մետաղալարով ամրացնում էին հարևան ատամներին:
Հին էտրուսկները առաջին ատամնաբույժներն են: Նրանք վարպետորեն պրոթեզներ էին պատրաստում կենդանիների ատամներից, որոնք հարմար էին նույնիսկ կոշտ սնունդ ծամելիս:
Ատամնաբույժի դիպլոմ ստացած առաջին կինը ամերիկացի Լյուսի Թեյլորն է, ով իր դիպլոմը ստացավ 1867 թվականին:
Հնում ճապոնացի ատամնաբույժները ատամները մաքրում էին ձեռքերով: Ընդունված էր նաև ատամը քայքայել` օգտագործելով մի քիչ փայտ:
Ատամի մածուկ առաջին անգամ օգտագործվել է Հին Եգիպտոսում: Այն պատրաստված էր ձվի դեղնուցից, մանրացված պեմզայից, զմուռսից, ինչպես նաև մոխրից: Այս մածուկի շնորհիվ եգիպտացի աղջիկներն ունեին ճերմակ ատամներ:
Ջոն Գրինվուդը Ջորջ Վաշինգտոնի ատամնաբույժն էր, ով նախագահի համար պատրաստել էր 4 միանման պրոթեզներ, որոնք կարելի էր հանել ու հետո նորից օգտագործել: