Մեր վաղը լուծվում է այսօր. 32 տարի անց կրկնում եմ։
Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։
Համազգային-պետական այս դարակազմիկ հանգրվանը հաղթահարելու համար հենց դրանք են, որ մի քանի նմանների հանգույն արժանի են և ենթակա հրամայական հարգանքի, սիրո ու խոնարհման։
Արցախն էափոխման իր նախադեպ օրինակով ճանապարհ է նշմարում։ Սփյուռքը դեռ երկար կպայքարի բարի և հոռի օրինակների հետքերով։
Հերթը Հայաստանինն է, և հիմա։
Բոլորս միասին, որպեսզի Սեպտեմբերի 2-ը երբեք չդառնա Ապրիլքսանչորս, իսկ Սեպտեմբերի 21-ը՝ Դեկտեմբերերկու։
Շարժ արա, Երևան իսկական։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 սեպտեմբեր, 2023
Երևան-Բրյուսել