▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթը հասել է Հռչակագրին». որ դրույթներն են հեռացվելու, ըստ Միքայել Համբարձումյանի

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ ԹԻՐԱԽՈՒՄ
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին:
Փաստորեն, ըստ նրա, այն ունի խորը քննության կարիք, ինչը նշանակում է, որ Հռչակագրից օրենսդրական հնարքով առաջիկայում վերացնելու են այն դրույթները, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի Հանրապետության սատարմանը, ինչպես նաև Արցախին:
Այս մոտեցումը բնորոշ է վարչապետին, տեղավորվում է վարած քաղաքականության ընդհանուր կոնտեքստում:
Պարզապես անհասկանալի է, թե անկախության հռչակագրով մենք ինչպե՞ս ենք հռչակել Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակել Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ինչպե՞ս է խաղաղություն չլինելու պատճառով ԽՍՀՄ ուրվականն առ այսօր թևածում մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:
Երկրի ղեկավարի այս ձևակերպումները ևս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով:
Անկախ, ինքնիշխան, ժողովրդավար երկիր ունենալու և խաղաղության հասնելու համար միայն դեկլարատիվ խոսքերը կամ ուտոպիստական ցանկությունը բավարար չեն, այն, ինչ իրականում արվում է այսօր, հռչակված այդ նպատակներին երբեք չի հանգեցնելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին