▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական գլուխգործոցը գրելուց առաջ Ձեզ պատկերացրեք Շուշանի, Շուշանի ընտանիքի անդամների տեղում

Երբ կարդացի Շուշան Պետրոսյանի վթարի ենթարկվելու մասին լուրը իր մանրամասնություններով, մի պահ մտածեցի` այս է հա կսկսվի <<գազանների խրախճանքը>> .... չէի սխալվել. տեսեք ինչ է կատարվում ֆեյսբուքահայության մոտ .... ինչ մեկնաբանություններ, ինչպիսի գրառումներ .... ակամա մտածում ես, այս ժողովուրդն երբ հասցրեց դառնալ մարդակեր, նույնիսկ ոչ մարդասպան, ու արյան ու մահվան այսքան կարոտ, այս երբ այսքան չարացավ, որ պատրաստ է նույնիսկ մարդու ցավը դարձնել շահարկման, առուխածի առարկա, կամ ինքնահաստատվել մարդկային դժբախտության վրա: Նվազագույնն անամոթություն է, չասելու համար անբարոյականություն, նման դրսևորումները. միթե այլևս չի մնացել կարեկցանք ասվածը ժամանակակից հայի մոտ: Մինչ նման ցինիզմով ու անխղճությամբ հերթական <<գլուխգործոցը գրելն>> ու սեփական հոգու չարությունը պարպելը մի պահ Ձեզ պատկերացրեք Շուշանի, Շուշանի ընտանիքի անդամների տեղում, գոնե փորձեք հասկանալ, որ գուցե ձեր գրածը կարդան նրա որդիները .... գոնե պատկերացրեք այն ցավի աստիճանը, որը դուք կարող եք պատճառել ....

Արման Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին