▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական անգամ ականատես եղանք ՀՀ պաշտպանության նախարարության բոբիկությանը

nrnak.com-ն, անդրադառնալով սահմանային հերթական միջադեպին, գրում է, որ այսօր հերթական անգամ ականատես եղանք հայկական բանակի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ՀՀ պաշտպանության նախարարության բոբիկությանը:

Կայքը գրում է, որ տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ հայկական բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, և մեր անվտանգությունը հուսալի ձեռքերում է, բայց էլի ու էլի զինվորներ են զոհվում:

Երբ զինվորը զոհվում է մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, մի փոքր այլ է, բայց, երբ զոհվում է թիկունքում` շփման առաջին գծից բավականին հեռավորության վրա, ուղղակի անընդունելի է:

Ցանկացած իրեն հարգող պետություն, լինելով հակամարտության մեջ հարևան պետության հետ, իր թիկունքում կամ թեկուզ առաջին գծում կրելով անմեղ զոհեր, այսինքն՝ հակառակորդի դիպուկահարի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում, ապա ընհուպ մինչև ծանր հրետանու օգնությամբ երկու հարյուրից հինգ հարյուր մետր շառավղով կոչնչացներ թշնամու կրակակետը՝ հավասարեցնելով այն հողին:

Իսկ մեր պետությունը կատարում է բավականին մեծ ծախսեր, կառուցում օդանավակայան Ստեփանակերտում այն դեպքում, երբ այդ օդանավակայանը ծառայում է որպես հուշարձան: Եթե այդքան հզոր բանակ ունենք ու չենք վախենում ոչ ոքից, ապա անհանգստանալու ի՞նչ ունենք, ինչու՞ չի բացվում Երևան-Ստեփանակերտ չվերթուղին:

Կայքը նաև հռետորական հարց է տալիս, թե այս անգամ  ինչպիսի՞ բռնաբարված նախադասություններով է ՊՆ  արդուկելու ժողովրդի ուղեղը, զոհված և վիրավոր դարձած զինվորների ծնողների ցավը ինչպիսի՞ «ցավակցական» քայլերով է փարատելու:

 

Տեքստն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին