Այն, որ մեր զինվորների արարքը ոգեշնչեց և նոր դրական լիցք հաղորդեց ազգի նորմալ հատվածին դա անմեկնաբանելի է: Դրա վառ օրինակը այն է, որ ինձ ծանոթ այն մարդիկ ովքեր վաղուց հիասթափվել էին ամեն ինչից և նույնիսկ իրենց խոսակցության ժամանակ բազմիցս ասում էին` «սա ինչ երկիր է» տղաների այս հերոսությունից հետո կարծես ամանչում են իրենց ասածների համար:
Թող չափազանցություն չթվա, բայց իմ մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, որ հունվարի 20-ին Ղարաբաղում տեղի ունեցածը շատերին հետ կանգնեցրեց արտագաղթի ճանապարհից:
Այո, այս հերոսական արարքը, իրենց քրտնքով ապրող արդար մարդկանց դարձրեց ավելի ուժեղ, իսկ ինչ տպավորություն թողեց այն մեր երկրի թալանչիների վրա…: Այս հարցին ես ի վիճակի չեմ պատասխանելու, քանի, որ ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե նրանք մարդ են թե անասուն:
Հ.Գ Մենք հերոս ազգ ենք և մեզ հարիր չէ հանգիստ նայել թե ինչպես են կոռուպացվածները թալանում, այն երկիրը որի համար նահատակվեց 19 տարեկան զինվորը…:
Մենք անհապաղ պետք է մաքրվենք մեր երկրի աղտից, մեր երկիրը ներսից պղծողներից և միայն այդ դեպքում հանգիստ կարող ենք գնալ մեր հերոսների գերազմանների մոտ և ասել`Ձեր երկիրը փրկված է: