Ուղղակի ապշեցի երբ կարդացի Զոհրաբ Եգանյանի` «ՀԵՆՐԻԽ, ԷԼ ՔԵԶ ՉԵՄ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ՈՒ ՔՈ ԽԱՂԵՐՆ ԷԼ ՉԵՄ ՆԱՅԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԽԵԼՔԻ ԳԱՍ» վերնագրով հոդվածը: Հոդվածի իմաստը արդեն վերնագրից պարզ է, այնպես, որ միտք չեմ գտնում նորից այն վերաարտադրել:
Իհարկե ես գիտեի, որ մենք հայերս միայն լավի տերն ենք, բայց , որ դա արդեն ակնհայտ ցուցադրության է դրվում, դա արդեն և զարմանալի է և տհաճ: Ինչ է նշանակում հիասթափվել Հենրիխ Մխիթարյանից և քննադատել նրան:
Հարգելի Զոհրաբ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս հոդվածը գրելուց դուք ահավոր նյարդայնացած եք եղել այլ թեմաների շուրջ`խոսքի օրինակ`-ինչու է կոմունալ ծախսերը այդքան շատ, հակառակ դեպքում ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է տաղանդաշատ ֆուտբոլիստին մի երկու խաղի դրվագով այսպիսի գնահատականներ տալ: Դուք երևի մոռացել եք թե ինչ թիմում է նա խաղում, թե ինչ ամբիցիոզ ֆուտբոլիստներ են նրան շրջապատում, միայ Լևանդովսկին բավական է, որպեսզի Հենրիխի մոտ դժվարություններ ծագեն արտահայտիչ ֆուտբոլ խաղալու համար:
Ինչպես չեք նկատում, որ Հենրիխը չի ծուլանում, այլ ընդհակառակը ամբողջ խաղի ընթացքում մի րոպե կանգ չի առնում:
Հենրիխին չփորձեք քննադատել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet