Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիայում կարիերայի հնարավոր շարունակության մասին հարցին։
Նա խոստովանել է, որ երբեմն հետևում է այդ առաջնությանը: «Այնտեղ խաղում են իմ նախկին թիմակիցներից ու ընկերներից շատերը։ Ինչ վերաբերում է ապագային, ապա ես պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ, կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին։ Բայց ես երջանիկ եմ «Ինտերում»»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Մխիթարյանի պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «ներաձուրիի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։