Հենց հարցազրույցն ավարտվեց՝ հարցերի շարանը սկսվեց, որ ասեք՝ հարցերին չպատասխանեց․ Փաշինյանը՝ լրագրողին
Թարմացված․ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո ՀՀ վարչապետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին, Փաշինյանն ասաց․ «Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, չեմ ուզում դրանցից մեկն առանձնացնել։ Դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Կարծում եմ՝ հարցը պետք է ամբողջության մեջ նայենք»։ |
Թարմացված․ Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում հանդիպում կարող է տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև՝ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ որևէ փաստաթղթի ստորագրում սպասվո՞ւմ է, վարչապետը նշել է․ «Ցավոք սրտի, ոչ․․․ Եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրելու, կնշանակեր՝ մենք համարել ենք, որ այն համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին»։ |
Թարմացված․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե ինչ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում: «Իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացում մեր՝ 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։ Ընդհանրապես, մեր հրապարակային ու աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում։ Պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորվում ենք դրա մեջ ու նույն բանն ենք ասում»,- ասել է Փաշինյանը։ |