azatutyun.am-ը գրում է. Էլեկտրաէներգիայի թանկացման հերթական հայտը ներկայացրած ռուսական ՀԷՑ-ը 3 տարի շարունակ էլեկտրաէներգիա է գնել կրկին ռուսական «Հայռուսկոգեներացիա» ընկերությունից 1 կվ/ժ-ը միջինը 60 դրամով, ինչը Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինն է։ 3 տարիների ընթացքում ռուսական մի ընկերությունը մյուսին այս գործարքի դիմաց վճարել է մոտ 2 միլիարդ դրամ։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ընդգծում է՝ էլեկտրաէներգիայի պակաս ՀԵՑ-ը չունի, և կարիք չուներ ռուսական կոգեներացիոն կայանից թանկարժեք էլեկտրաէներգիա գնել։ Նրա հաշվարկներով միայն այս գործարքի արդյունքում ՀԷՑ-ն առնվազն 600 միլիոն դրամի վնաս է կրել։ «3 տարի առաջ մեզ վաճառվող գինը եղել ա 30 դրամ, ինքն առել ա 59, անցած տարի եղել ա 38, ինքն առել ա 60, էս տարի եղել ա 42 ինքն առել ա 61 դրամով, ու այս տարբերությունը, ըստ էության, կորուստ է ձևակերպվել ՀԷՑ-ի համար», - ասաց տնտեսագետը։ Ընդ որում, սա մոնոպոլիստ ՀԷՑ-ի կնքած պայմանագրի միակ վիճահարույց կետը չէ։ Վերահսկիչ պալատի 2014 թվականի զեկույցի համաձայն, առքուվաճառքը կատարվել է օրենքի խախտումներով: Մասնավորապես, «Հայռուսկոգեներացիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է փոքր ՀԷԿ-երին տրվող արտոնություններ, կնքել է ՀԷԿ-երին տրվող պայմանագիր, որով ՀԷՑ-ը պարտավորվել է 5 տարի շարունակ գնել նրա արտադրած էլեկտրաէներգիան ամբողջությամբ։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարում` ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինն է