▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիները պարզաբանում են` ինչո՞ւ չեն մասնակցում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարին

Asekose.am-ի թղթակիցը կապ է հաստատել մի քանի հայտնիների հետ` պարզելու արդյոք, որպես  ՀՀ քաղաքացի նրանք նույնպես իրենց մասնակցությունն են ունենում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարին, և ի՞նչ են կարծում` արդյո՞ք այս համախմբման շնորհիվ կարող ենք դրական արդյունքներ գրանցել:

Մերի Մակարյան. «Եթե ես սելֆի չեմ անում ու ֆեյսբուքում այն չեմ տեղադրում. դա դեռ ոչինչ չի նշանակում»:

Մերին հրաժարվեց որևէ այլ մեկնաբանություն տալ:

Տաթևիկ Ադումյան. «Ֆիզիկապես ներկա չեմ գտնվում հավաքներին, քանի որ ներկայացման փորձերի եմ մասնակցում: Այսօր մեր վերջին փորձն է, որից հետո անպայման կմիանանք այդ հավաքին: Ես վստահ եմ, որ արդյունքները դրական են լինելու, քանի որ մենք համախմբված ազգ ենք»:

Սոնա Շահգելդյյան. «Եղել եմ հավաքին, բայց չեմ սիրում ինձ գովազդել` լուսանկարվել ու նշել տեղս սոցիալական ցանցերում: Կարծում եմ եթե համախմբված շարունակենք պայքարել, կհասնենք մեր ուզածին»:

Գրիգոր Դանիելյան. «Չեմ մասնակցում հավաքին ֆիզիկապես, քանի որ զբաղվածություն ունեմ. վաղը մեկնում եմ երկրից:  Բայց ես նույնպես դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը»:

Լուիզա Ներսիսյան. «Շատ ոգևորված եմ ու ներքին հպարտություն եմ ապրում: Առհասարակ նմանատիպ հավաքները այլ վերջաբան են ունենում, սակայն այս հավաքը վարակիչ է և վստահ եմ, որ յուրաքանչյուրիս է վարակում: Ես երբևէ չեմ եղել այնտեղ, ինչ-ինչ պատճառներով: Չեմ ուզում մանրամասնել, բայց ես մտքով իրենց հետ եմ և չեմ դադարի իրենց հետ լինել: Ուզում եմ, բարձր գոռալ` ԱՊՐԵՔ: Ես հպարտ եմ, որ իմ աղջիկն այդ սերնդի հետ է մեծանում»:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին