▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենի պաշտոնյաները գիշերն անհանգիստ էին. «Ժողովուրդ»

Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը նախագահական նստավայր էր հրավիրել ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմին՝ նրանց հետ խորհրդակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին առնչվող հարցերի մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում եւ արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ՝ ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր»:

Այս խորհրդակցությունից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ ՀՀ մարզպետները: Գործադիրի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ «խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին եւ հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ առկա խնդիրները... Անդրադարձ է եղել նաեւ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին»:

Ասել է թե՝ հայրենի պաշտոնյաները գիշերն անհանգիստ էին: Նրանք նախանձելի միասնականությամբ քննարկեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերը, որն, ինչ խոսք, ողջունելի էր: Պարզապես անհասկանալի է, թե ինչու է մեր ազգային ցավին առնչվող խնդիրը քննարկվում բացառապես պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Արդյո՞ք հասարակական սեկտորն այստեղ անելիք չունի: Վերջիվերջո, տասնյակ տարիներ շարունակ նույն այդ էլիտան՝ որոշ ձեւափոխումներով, շատ գործառույթներ է իրականացրել ինչպես Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ դիվանագիտական այլ «ճակատներում», եւ առանձնապես փայլուն արդյունքների մասին այսօր չենք կարողանում խոսել: Գուցե արժեր վերանայե՞լ որոշ բաներ: Եւ բացի այդ՝ ի՞նչ իմաստ ուներ մեր ազգային վշտի քննարկումից հետո գործադիրում անդրադառնալ, օրինակ, համայնքների խոշորացման խնդրին: Արդյո՞ք նախագահականում ամեն ինչի մասին այդքան մանրամասն էր խոսվել, որ այլեւս ոչինչ չկար գործադիրում պայմանավորվելու: Արդյո՞ք մեր մարզային իշխանիկներն այդքան արագ կողմնորոշվեցին, թե որն է իրենց կոնկրետ անելիքը:

Հուսանք, որ մեր երկրի ու հայ ժողովրդի համար կարեւորագույն այս միջոցառումը՝ 100-րդ տարելիցին նվիրված, իսկապես կանցնի ամենաբարձր մակարդակով՝ առանց ձախողումների: Գոնե մեկ անգամ կարողանանք իսկապես միասնաբար աշխարհին մեկ պահանջ ձեւակերպել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթո

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին