▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայր Եղիան մեկնաբանում է իր «կարգալուծության» մասին լուրերը

Իմ անձը շօշափող եւ շրջանառուող «կարգալուծութեան» լուրերի հետ կապուած ասեմ, որ այդ վճիռը ոչ մի կանոնական հիմք չունի, հետեւաբար եւ` չունի կանոնական ուժ: Ես հրաժարուել եմ ոչ թէ իմ ուխտից, այլ` միաբանութեան անդամութիւնից: Դրանք տարբեր բաներ են: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցականիս «անյարիր» ընթացքին, դրա համար ոչ մէկ փաստ կայ եւ հիմնաւորում: Ինձ բոլոր ճանաչողները կարող են վկայել իմ եկեղեցական ընթացքի մասին: Այդ բոլորը արդիւնք են քինախնդրութեան եւ զրպարտութեան: Կարգապահական կոչուող յանձնախմբի քննութիւնն էլ ընդամէնը մի ներկայացում էր: Ի դէպ, այդ յանձնախմբի հանգուցեալ ատենապետ Արսէն արք. Բէրբէրեանը ընդվզում էր, որ Կարգապահական յանձնախմբի անդամների որոշումը հակականոնական է եւ անարդար: Այս պահին յիշեցի Սուրբ Գրքի այն խօսքերը, թէ` կը գան ժամանակներ, երբ սուրբին պիղծ կանուանեն, իսկ պիղծին` սուրբ: Ցաւում եմ: Սակայն ինչ-որ գրուած է Աստուածաշունչ մատեանում, պէտք է կատարուի: Ես կամ եւ մնում եմ հոգեւորական` հաւատարիմ իմ ուխտին եւ քահանայական կոչումին: Իսկ այդ վճիռը համարում եմ հաւատքի համար նահատակութիւն: 


Սիրով եւ աղօթքով` Հայր Եղիա Աբեղայ Խաչատուրեան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին