Totalfootball.am-ը գրում է, որ 29-ամյա նիգերիացի ֆուտբոլիստ Էմանուել Էզուկամն այժմ հանդես է գալիս քուվեյթյան «Ալ Շաբաաբ» ակումբի կազմում, սակայն նրա հանդես եկած առաջին պրոֆեսիոնալ ակումբները հայկական էին: 2004 թվականին նա հեռացավ Հայաստանից, սակայն հավերժ կապված մնաց մեր երկրի հետ, քանի որ աֆրիկացի ֆուտբոլիստն ընտանիք է կազմել հայուհի Լիլիթի հետ, ում հանդիպել է 2002 թվականին:
«2002 թվականին ծանոթացա ապագա կնոջս հետ: Սկզբում այս ամենը շատ պատճառներով արտասովոր էր և՛ իր, և՛ իմ ընտանիքի համար: Մեր ընտանիքում էլ շատ էին մտահոգված, քանի որ այդ ժամանակ շատ երիտասարդ էի: Սակայն նրանք համակերպվեցին, երբ տեսան, որ ամեն ինչ լուրջ է: Խնդիրը նրանում էր, որ շատ մարդիկ տեսնում էին, որ սևամորթն ամուսնանում է հայ աղջկա հետ, սակայն ես ինքս այսպես էի նայում. տղամարդն ամուսնանում է կնոջ հետ, և երբեք չեմ տեսել կամ զգացել որևէ ռասսայական տարբերություն: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պարգևեց իմ կնոջը: Այժմ մեր որդին՝ Դանիելը, 9 տարեկան է, իսկ դուստրը՝ Վանեսսան: Նրանք խոսում են հայերեն, անգլերեն և արաբերեն»,- պատմում է Էզուկամը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում