Այսօր-Պլյուս Ֆիլմարտադրության իրականացրած «Ռոմանտիկները» նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։
Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։
Գոթենբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։
ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐՆ իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։
Գլխավոր դերերը մարմնավորել են ճանաչված դերասաններր Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, ինչպես նաև՝ Կարեն Խոսրովյանը, Դեվիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթը։
Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջուք է կազմակերպում, սակայն չնախատեսված եւ անհեթհեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության։
Միջազգային ցուցադրություններից բացի ֆիլմն առաջիկայում կցուցադրվի նաև Երեւանում՝ կինոթատրոններում։