▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական բանակը քամուն տվեց ինչպես ԱՄՆ հույսերը, այնպես էլ Ռուսաստանի խարդավանքները

 

Այն, որ հայ-ադրբեջանական պատերազմ չի լինելու՝ ակնբախ է և անմերժելի: Սակայն ու՞մ է պետք այս լարվածությունը, ո՞վ է դրդում Ադրբեջանին ստեղծելու այս իրավիճակը: Եթե կարդանք ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը և նայենք խորանանք Ռուսաստանի արտգործնախարարության տարածած տեքստի մեջ՝ ամեն ինչ կհասկանանք:
Որքան էլ Մոսկվային ձեռնտու է տարածարջանում լարվածությունը, այնուհանդերձ Ադրբեջանին ուղղված ռազմական ավանտյուրայի անցնելու հորդորները պատկանում են ԱՄՆ-ին, մասնավորաբար Բարաք Օբամային: Ղարաբաղն անընդունելի համարեց Մադրիդյան սկզբունքները, Հայաստանը չի ընդունում այն, մինչդեռ հարկավոր է Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ,,վախեցնել,, հայկական կողմին և պարտադրել զիջումների գնալ...
Սակայն հայկական բանակի սթափ գործողությունները, պատժիչ քայլերը հաստատ շփոթեցրել են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Բարաքին: Այս ամենում կա նաև Ֆրանսիայի լուռ համաձայնությունը: Ավելին, պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները հիմա էլ կամենում էին հասկացնել, որ կարող են Ռուսաստանին մեկուսացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի հարցի լուծումից և իրենց վերապահել ,,հաղթության դափնիները,,... Բայց խոփը քարին դեմ առավ: Գյումրեցիներն այլ կերպ կասեին, թե մատը որտեղ մնաց... Հայկական բանակը քամուն տվեց ինչպես ԱՄՆ հույսերը, այնպես էլ Ռուսաստանի խարդավանքները...

Այն, որ հայ-ադրբեջանական պատերազմ չի լինելու՝ ակնբախ է և անմերժելի: Սակայն ու՞մ է պետք այս լարվածությունը, ո՞վ է դրդում Ադրբեջանին ստեղծելու այս իրավիճակը: Եթե կարդանք ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը և նայենք խորանանք Ռուսաստանի արտգործնախարարության տարածած տեքստի մեջ՝ ամեն ինչ կհասկանանք: Որքան էլ Մոսկվային ձեռնտու է տարածարջանում լարվածությունը, այնուհանդերձ Ադրբեջանին ուղղված ռազմական ավանտյուրայի անցնելու հորդորները պատկանում են ԱՄՆ-ին, մասնավորաբար Բարաք Օբամային: Ղարաբաղն անընդունելի համարեց Մադրիդյան սկզբունքները, Հայաստանը չի ընդունում այն, մինչդեռ հարկավոր է Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ «վախեցնել» հայկական կողմին և պարտադրել զիջումների գնալ...Սակայն հայկական բանակի սթափ գործողությունները, պատժիչ քայլերը հաստատ շփոթեցրել են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Բարաքին: Այս ամենում կա նաև Ֆրանսիայի լուռ համաձայնությունը: Ավելին, պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները հիմա էլ կամենում էին հասկացնել, որ կարող են Ռուսաստանին մեկուսացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի հարցի լուծումից և իրենց վերապահել «հաղթության դափնիները»... Բայց խոփը քարին դեմ առավ: Գյումրեցիներն այլ կերպ կասեին, թե մատը որտեղ մնաց... Հայկական բանակը քամուն տվեց ինչպես ԱՄՆ հույսերը, այնպես էլ Ռուսաստանի խարդավանքները...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին