▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայհոյանքով՝ հեռու չես գնա

Առաջիններից մեկն եմ եղել, որ հրապարակավ արտահայտվել եմ Շանթ Հարությունյանի եւ նրա հետ կալանավորվածների ազատության օգտին: Ավելին, համարել եւ համարում եմ, որ Շանթն ու մյուսներն իրենց հարազատների հետ տեսակցելու իրավունք ունեն ու արգելքի կիրառումը՝ քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում է:
Բայց կարծում եմ, որ այս խնդիրներին պետք է հասնել քաղաքակիրթ պայքարի շնորհիվ ու նաեւ համարում եմ, որ <քաղկալանավոր> եզրույթը պետք է զգուշությամբ օգտագործել, որովհետեւ Շանթն ու մյուսները դիմել են բռնության, իսկ նման դեպքերում՝ քաղաքականությունը դադարում է գոյություն ունենալուց:
Նաեւ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր երեկ երթ էին կազմակերպել Շանթին աջակցելու համար:
Նրանց կարգախոսն ինձ հոգեհարազատ է, անհասկանալի է պայքարի մեթոդը:
Ճաղերի հետեւից Շանթին դուրս է հանելու այսօրվա իշխանությունը, համենայն դեպս՝ նա է ցուցարարների պահանջների հասցեատերը:
Այդ համատեքստում՝ առնվազն տարօրինակ է, որ ցուցարաները սուլում ու վիրավորում են իրենց հետ հանդիպելու եկած արդարադատության նախարարին:
Անտագոնիզմի պայմաններում՝ Շանթի եւ մյուսների ազատության հարցը չի լուծվի, որովհետեւ ցուցարաների ագրեսիային կհետեւի իշխանության նույնքան ցուցադրական, բայց անիմաստ <թասիբի> ցուցադրումը:
Եթե այս պարզ ճշմարտությունը ցուցարաները չեն հասկացել, ուրեմն՝ Շանթի պաշտպանությունն անհուսալի ձեռքերում է: Եթե գիտակցված են գնում անտագոնիզմի, ուրեմն՝ Շանթի ազատությունը ոչ թե նպատակ է, այլ առիթ՝ աղմուկ բարձրացնելու եւ ինքնագովազդով զբաղվելու համար:

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին