▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի ցույցը Բեռլինում՝ ի աջակցություն Արցախի

Ավետիս Սադոյանը լուսանկարներ  է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Արցախի անկախության հռչակման 32-ամյակի կապակցությամբ, համաեվրոպական ակցիաների շրջանակներում, Բեռլինում, Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի պաշտպանությանն նվիրված միջոցառում։

Ցուցարարները Բռանդենբուրգյան դարպասներից երթով հասան Բեբելպլաց՝ հայտնի հրապարակ ուր նացիստական Գերմանիայի նորելուկ իշխանությունը իրականացրել էր գրքերի այրում հայտնի գիշերային ակցիան։

Այստեղ ցուցարարները իրենց ձայնը բարձրացրեցին ընդդեմ Արցախի բլոկադայի, ընդդեմ Արցախում տարվող հակահայ էթնիկ զտումների, կոչերով հանդես եկան միջազգային կազմակերպություններին ու առաջադեմ մարդկության ներկայացուցիչներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին