▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի 57%-ը չի ցանկանում այլ կրոն դավանող հարևան ունենալ

Հետաքրքիր տվյալներ գտա World Value survey-ում: Կրոնական հանդուրժողականության ցուցանիշ է հանդիսանում այլ կրոնի ներկայացուցչի հարևան լիելու նկատմամբ դիրքրորոշումը: Հայերի մեծամասնությունը (57%) չի ցանկանում այլ կրոն դավանող հարևան ունենալ: Այստեղ անհրաժեշտ է հասկանալ սոցիալ-պատմական ենթատեքստը, քանի որ առանց դրա հնարավոր է գալ սխալ եզրակացության:

Հայերը ոչ թե  «անհանդուրժող» են այլ կրոնական խմբերի նկատմամբ, այլ պատմական հիշողության մեջ առկա է արխետիպ,  որ այլակրոնությունը ներկայացնում է սեփական էթնիկ խմբի գոյության առաջնային վտանգ: Մյուս կողմից էլ «այլակրոնությունը» առաջին հերթին նույնականացվում է իսլամի հետ: Հետաքրքրական է, որ Թուրքիայում և Ադրբեջանում կրոնական անհանդուրժողականությունը բավականին բարձր է չնայած հասարակությունների «մոդեռնիզացմանը և եվրոպականացմանը»:

Հատկանշական է նաև, որ եվրոպական երկրներում կրոնական անհանդուրժողականության մակարդակը համեմատաբար բարձր է Գերմանիայում, որտեղ բնակվում են ավելի քան 4 մլն թուրք: Այնինչ ՄՄ-երկների մեջ հանդուրժողականը մահմեդական բնակչություն ունեցող Ղազախստանն է (12.1%): 

Վահե Գալստյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին