▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայերը հաղթեցին ֆուտբոլի խաղը իրենց հյուրընկալությամբ և կուլտուրայով. վրացի բլոգեր

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ։ Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել վրացի բլոգեր Թամթա Թաթարաշվիլին։

«Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով։

Խայտառակություն և ամոթ։

Թող գոնե հավաքականը կամ ֆեդերացիան արձագանքեն այս ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից»,- գրել է բլոգերը։

Թարմացված․ ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտարարել է, որ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպից հետո Վրաստանի ընտրանու երկրպագուական շարժումը ներողություն է խնդրել։

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` Կոմագեբին, ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում..

Ինչպես նշել եմ մի քանի անգամ ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան։

Սա երկրպագուների միջադեպի մասով։ Պադոշ, անինքնասերների մասին ավելի ուշ»,- գրել է Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Աղբյուրն՝ այստեղ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին