▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տեղի է ունենում իշխանության խստացում

Որքան ուժեղանում են սոցիալական շարժերը, այնքան մեծանում է իշխանության գործառնականության հակընթացն այդ շարժերի նկատմամբ: Լիբերալիզացիան, քաղաքացիական ինստիտուտների կայացումը, սոցիալական պահանջմունքների մեծացումը հասունացնում են 2 սցենար.
1. իշխանության մեղմացում, երբ պետական իշխանությունը գնում է կոմպրոմիսների, այն դեպքում, երբ զգում է ռեպրեսիաների անարդյունավետությունը,
2. իշխանության խստացում, երբ կոմպրոմիսը դիտարկվում է որպես իշխանության թուլացում: Դիցուք, կառավարությունը որոշել է 2014թ.-ից վերացնել գործազրկության համար նախատեսված նպաստը: Օրվա հրամայական դարձած պետական ծառայողների 40-60 հազար դրամ աշխատավարձերի բարձրացումը հետաձգվեց, փոխարենը, 100 տեկեսով բարձրանալու է նախարարների, 200- տոկոսից ավելի՝ նախագահի և վարչապետի աշխատավարձերը, և դա՝ սոցիալական ծանր պայմաններում գտնվող հասարակության ֆոնին (դե, իսկ պատգամավորների աշխատավարձերի կրկնապատկումը, հավանաբար, նախատեսված է նրա համար, որպեսզի բյուջեի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ առանձնապես եռանդ չդրսևորեն այն քննադատելու համար): Սոցիալական այսպիսի ռեգրեսիվ քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ ընդդիմադիր դաշտը սեգմենտացած է և բավական թուլացած, իսկ քաղաքացիական ինստիտուտներն ի վիճակի չեն ապահովելու սոցիալ-քաղաքական մասնակցության, մոբիլիզացիայի բավարար մակարդակ: Պատկերավոր ասած՝ իշխանությունը, ներքաղաքական առումով, իր թիկունքն ամուր է զգում: Հասարակական ակտիվությունը, առանց քաղաքական ուժերի ուղղորդման, երկարաժամկետ առումով, ի վիճակի չէ շոշափելի արդյունք գրանցել: Սակայն այստեղ առկա է պարադոքս. մի կողմից ապաքաղաքական մասնակցությունն ի զորու չէ խախտելու քաղաքական համակարգի համար առաջնայնություն հանդիսացող սոցիալ-քաղաքական կայունությունը, նույնիսկ փոխելու քաղաքական կոնյունկտուրան, իսկ մյուս կողմից էլ իշխանության հանրային արձագանքման անօրինաչափությունը, հանրային պահանջմունքները սեփական որոշումների հիմքում չներառելն ունի ինքնապահպանման բնազդ: Դա կարող է պայմանավորված լինել արտաքին լրջագույն մարտահրավերների առկայությամբ և դրանց նկատմամբ հստակ տեսլական չունենալու իրողությամբ, և այդ անորոշության զգացումը իշխանությանը շեղում է իրական խնդիրներից դեպի կեղծ թիրախներ՝ դրանց մեջ փնտրելով լուծման բանալին: Այսպես ձևավորում է ներքին խնդիրներին կոշտ արձագանքման ռեացիոն վարքաբանություն:

Արման Սահակյան

Ֆեյսբուք 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին