▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ավանդույթ է դարձել բախտագուշակների հետ աշխարհաքաղաքականություն քննարկելը, շառլատանների հետ՝ գիտություն

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի Արտակ, չի կարելի խոսել այն մասին, ինչ չգիտես, երբ այդ չիմացությունը կարող է ուղղակիորեն թիրախավորել մի ամբողջ ժողովրդի՝ նրա ինքնությունը, ավանդույթներն ու կրոնը։ Խոսքը պարզապես արտահայտվելու միջոց չէ․ այն պատասխանատվություն է, հատկապես երբ հնչում է լայն լսարանի առաջ։

Անթույլատրելի է հարևան չոբանից, դպրոցում տարիներ շարունակ նույն դասարանում նստած մեկից կամ Այբբենարանը կիսատ կարդացած մարդու հորինվածքները ներկայացնել որպես ճշմարտություն և մատուցել հանրությանը։

Այս տեսանյութը դիտել է 44 հազար մարդ, և այդքան մարդկանց առաջ եզդիները ներկայացվել են որպես թիրախ։ Դա արդեն անձնական կարծիք չէ, այլ հանրային տարածքում տարածված սխալ և վտանգավոր ընկալում։

Այո, այսօր Հայաստանում ավանդույթ է դարձել բախտագուշակների հետ աշխարհաքաղաքականություն քննարկելը, շառլատանների հետ՝ գիտություն, իսկ Աստվածաշունչը աչքի պոչով թերթած ու չհասկացողների հետ՝ աստվածաբանություն։ Բայց նույնիսկ այդ խեղաթյուրված «նորմալության» մեջ կան սահմաններ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին