ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պարտվեց պատերազմում՝ թեպետ կարող էր հաղթել. «Հայաստանն անում էր 3 քայլ, ու Ադրբեջանը հավերժականորեն փախնում էր պատմության գիրկը. լուծում էր Սարսանգի հարցը, Մարտակերտի ռազմաճակատը վերացնում էր, երկրորդ, «Տոչկա-Ու»-երով հարվածում էր Բաքու-Ջեյհան նավթամուղին, երրորդ, միջուկային թափոնները շաղ էր տալիս հարավային ռազմաճակատում: Էլ չեմ խոսում այն մասին, որ էդքան «Իսկանդեր» ունեինք, որ, ոնց որ դիտմամբ, չօգտագործեինք»: Բագրատյանի խոսքով՝ Բաքու-Ջեյհան նավթամուղին հարվածելու վերաբերյալ ՀՀ նախագահը հարցազրույց էր տվել ու ասել, որ մենք բարբարոս չենք. «Նրանք հարձակվել, մորթում են մեզ, սա ասում է՝ մենք բարբարոս չենք»: |
Հայելի ակումբում կայացած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։