Ռուսական մեդիայի հայազգի ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանը տարօրինակ կերպով է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության ռազմական փորձերը:
«Ռուսաստանը կդիմանա առանց Հայաստանի, Հայաստանն առանց Ռուսաստանի՝ իհարկե ոչ»,- գրել է Սիմոնյանը սոցցանցի իր էջերում և հայտարարել, որ Հայաստանին չեն օգնելու Քիմ Քարդաշյանն ու անգամ ՆԱՏՕ-ն:
«Ոչ մի ՆԱՏՕ նույնիսկ հոնքը չի բարձրացնի: Հայաստանին բացի Ռուսաստանից ոչ ոք երբեք չի օգնել և չի էլ օգնի: Սա չիմանալը նշանակում է չցանկանալ դա տեսնել: Իսկ իմանալ չցանկանալը հիմարություն է, կամավոր ապուշի կարգավիճակում հայտնվելը՝ որպես կանոն, խստորեն պատժվում է պատմության կողմից»,- հավելել է կրեմլապաշտ տիկինը։