Հայաստանից հեռացողներին «դասալիք» ասելուց առաջ արժեր մի փոքր մտածել...
Ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Արթուր Խեմչյանն` թերևս արձագանքելով Civilnet.am-ում տեղ գտած մի հրապարակմանն, ըստ Եվրամայդանում սպանված Սերգեյ Նիգոյանը մեր պատմության մեջ իր մահով կմնա որպես դասալիք ընտանիքի ողբերգական վերջաբանի կրող, իսկ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին սերունդներ կերդվեն, կդաստիարակվեն նրա հերոսական կերպարով:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը փախել է Հայաստանից Արցախյան պատերազմի պատճառով: