Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի, այլ ոչ թե «օվկիանոսի մյուս կողմից եկածների» հետ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների, առաջին հերթին այս տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե օվկիանոսի մյուս կողմից եկածների հետ»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում կա հզոր լոբբի՝ ներկայացված հասարակական կազմակերպությունների մի շերտով, որը ստեղծվել է, այդ թվում՝ արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, որոնք առաջ են տանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շահերը, և այդ շահերը նպատակ ունեն խաթարել Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ, սա փաստ է։ Այնտեղ նման բազմաթիվ կազմակերպություններ կան»,- ասել է նա։
«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն բորբոքված կրքերի։ Մենք գիտենք, թե ով է դրանով հետաքրքրված և ով է դա ղեկավարում։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունն ինքն է պարբերաբար կրակի վրա յուղ լցնում»,- հավելեց նախարարը:
Թարմացված․ Ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը և այնտեղ վստահության ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ |
Թարմացված․ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկասում՝ փորձելով իրենց միջնորդական ջանքերը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ |