▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում այսօր ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում էին 1-0 հաշվով։ Մրցակցի կազմում հաշիվը բացել է Ալեքսանդր Տրայկովսկին՝ աչքի ընկնելով 43-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսում մակեդոնացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը․ 59-րդ րոպեին աչքի ընկավ Միլան Ռիստովսկին։ 88-րդ րոպեին տանտերերի կազմում երրորդ գոլը խփեց Դացին։

Խաղի վերջին րոպեին մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին