▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ձու արտադրողները խուճապի մեջ են. «Ժողովուրդ»

«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշ գործարարներ ցանկանում են ձու ներկրել և այդ նպատակով պատրաստվում են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ իրականացնելու համար:

Այս լուրերը խուճապ են առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների շրջանում: Բանն այն է, որ ներկրված ձուն բավական էջան է, և տեղական արտադրողները չեն դիմանա մրցակցությանը:

Ուստի բացառված չէ, որ տեղական արտադրողները 2-3 դրամով նվազեցնեն մատակարարման գները, որպեսզի ինչ որ կերպ կանխեն հավկիթի ներկրումը:

Ի դեպ, որպես կանոն Հայաստան ձու է ներկրվում է Ամանորի և Զատիկի տոներից առաջ: Հավանաբար, հեշտ գումար աշխատելու ցանկություն ունեցողները հարստանալու նոր ձև են գտել»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին