▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բանկային համակարգը թաղվում է պարտքերի մեջ. «ՀԺ»

«Հայաստանի բանկային համակարգը առաջանցիկ տեմպերով թաղվում է պարտքերի մեջ: Վերջին շրջանում նկատվում է մեր առևտրային բանկերի կողմից արտասահմանյան բանկերից և ֆինանսական կառույցներից վարկերի ներգրավվման կտրուկ աճ:

 

Օրինակ միայն անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալների, մեր բանկերի պարտքը արտասահմանյան ֆինանսական կառույցներին աճել է մոտ 255 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 412 մլն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ վերջին երկու տարիներին մեր բանկերի արտաքին պարտքը կայուն տատանվել է 1-ից 1.2 միլիարդ դոլարի սահմաններում և կտրուկ աճել է հենց անցած տարվա վերջին, երբ դրամը էականորեն արժեզրկվեց: Պետք է ենթադրել, որ բանկերը խոշոր վարկեր են ներգրավվել ոչ թե իրենց բնականոն գործունեությունը ընդարձակելու, այլ դրամի արժեզրկման հետևանքով իրենց մոտ առաջացած խնդիրները մեղմելու նպատակով, ինչը էլ ավելի է ծանրացնում բանկերի վիճակը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին