▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը վերջապես հակազդում է Պակիստանի հակահայկական քաղաքականությանը

Հարութ Սասունյան ​
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
 
Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես որոշել է հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը:
 
Անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախյան դիրքորոշմանը:
 
Հայաստանը բացատրել է, որ «Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլև վերջինս պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն»՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման: Իրոք, Պակիստանը մեկն է աշխարհի այն փոքրաթիվ երկրներից, որոնք քառորդ դարյա անկախությունից հետո դեռ չեն ճանաչել Հայաստանը...  
 
Այս համեմատաբար փոքր դրվագը ողջունելի զարգացում է, որը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարները ցանկանում են ժամանակ առ ժամանակ ցույց տալ իրենց վճռակամությունը: Նման քայլը կարող է նաև որպես նախազգուշացում ծառայել այլ երկրների համար, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է պաշտպանել իր շահերը, իսկ անհրաժեշտության դեպքում խոչնդոտել իր հակառակորդների շահերին:
 
Պակիստանի հակահայկական դիրքորոշումը նախորդում է Հայաստանի անկախությանը: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանների եյույթները 1970-1980-ական թվականններին,  Ժնևում (Շվեյցարիա) Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումների:
 
1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Պակիստանը շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի դեմ՝ խստորեն պաշտպանելով Ադրբեջանին և Թուրքիային: Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը վարձել էր մոջահեդ ահաբեկիչներ Պակիստանից և Աֆղանստանից հայերի դեմ կռվելու համար: Այդ ժամանակից ի վեր, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները բազմաթիվ առիթներով փոխադարձ այցելություններ են կատարել՝ ամրապնդելով իրենց տնտեսական և ռազմական հարաբերությունները: Օրինակ, Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթհար Ալին, 2010 թ. Բաքու կատարած իր այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «համագործակցության ամրապնդումը ռազմական բնագավառում և պաշտպանական արդյունաբերության մեջ»՝ ըստ  ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության: Ի պատասխան՝ նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի բանաձևի օգտին քվեարկելու և Ադրբեջանի դեմ ագերսիայի հետ կապված Հայաստանը չճանաչելու համար»:
 
2015 թ. մարտին, Բաքու կատարած իր այցի ժամանակ, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հայտարարեց. «Մենք միշտ կողմ ենք եղել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա նաև հայտարարեց, որ Պակիստանի Սենատը, հայերի կողմից ադրբեջանցիների սպանությունները Խոջալուում Արցախյան պատերազմի ժամանակ, ճանաչել է որպես ցեղասպանություն:
 
2016 թ. ապրիլի 5-ին, Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի բնակիչների վրա վայրագ հարձակման ժամանակ, Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ մեղադրանք ներկայացրեց Հայաստանին՝ «շարունակական հրետանային գնդակոծության» միջոցով «հրադադարի ռեժիմը խախտելու» համար​: Ավելի ուշ, նույն ամսվա ընթացքում, Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ասաց Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, որ Ադրբեջանը ձգտում է ձեռք բերել ռազմական տեխնիկա Պակիստանից: 2016 թ. սեպտեմբերի 27-ին, Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նմանատիպ քննարկում տեղի ունեցավ Պակիստանի պաշտպանության նախարար Ռանա Թանվիրի և նախագահ Ալիևի միջև:
 
2016 թ. հոկտեմբերի 14-ին, Ադրբեջան կատարած իր փոխադարձ այցի ժամանակ, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ասաց Ալիևին համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ իր երկրի հետաքրքրության մասին: Նավազը նաև «ադրբեջանական գրավյալ տարածքների ամբողջական վերադարձման, հայկական զորքերի դուրսբերման և տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի կոչ արեց»: Ի պատասխան՝ Ալիևն իր երկրի աջակցությունը հայտնեց Պակիստանի դիրքորոշմանը Ջամուի և Քաշմիրի վերաբերյալ՝ հակառակ Հնդկաստանի: Մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն այցելեց Պակիստան, նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հիշեցրեց, որ Պակիստանը երրորդ երկիրն էր Թուրքիայից և Ռումինիայից հետո, որ ճանաչեց Ադրբեջանը: Նախագահ Հուսեյնը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ադրբեջանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ ունեցած վեճում Պակիստանին սատարելու համար, և խոստացավ շարունակել աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի» (Արցախի) վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին:
 
Ադրբեջանից հետ չմնալու նպատակով, Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելեց Պակիստան 2016 թ. նոյեմբերի 17-ին, որտեղ վարչապետ Նավազ Շարիֆը ողջունեց նրա այցը իր «երկրորդ տուն»: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց. «Ամբողջ աշխարհը պետք է ընդօրինակի Պակիստանին...»:
 
Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին և հակահայկական այլ պետություններին՝ հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու իրենց մտադրություններից հետ կանգնեցնելու համար: Ստորև ներկայացնում եմ մի քանի առաջարկություններ.
 
-- Հայաստանը պետք է դեմ քվեարկի Պակիստանի օգտին ցանկացած հարցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում.
-- Հայաստանը պետք է արգելափակի Պակիստանի ջանքերը՝ Եվրասիական տնտեսական միության հետ կապ հաստատելու համար.
-- Հայաստանը պետք է կողմ լինի Հնդկաստանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Պակիստանի հետ ունեցած վեճում.
-- Ամերիկահայերը պետք է հորդորեն ԱՄՆ Կոնգրեսին լսումներ անցկացնել Պակիստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիՀարութ Սասունյան ​

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին