▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ հիմա ամոթալիի մասին․․․ՐԱֆֆի Մովսիսյան

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը գրում է․ Իսկ հիմա ամոթալիի մասին:
Կինոարտադրության աջակցության, ժառանգության պահպանության, հայկական կինոյի հանրահռչակման ու էլի, էլի տարբեր ճռճռան գործառույթներ ստանձնած Հայաստանի կինոյի հիմնադրամի այն աշխատակիցների, ղեկավարների դեմքերն եմ ուզում տեսնել ու հենց էն պահին, երբ որոշում են կայացրել, հրահանգել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության կազմակերպման, փաստացի այն հնարավոր դարձնելու գործում մեծ ավանդ ունեցող Շուշանիկ Միրզախանյանին, որ Կաննում ցուցադրության ժամանակ կանգնած է Փելեշյանի կողքին, ԷյԱյ-մեյայով կտրել հեռացնել նկարներից:

Ուզում եմ տեսնել պետական գումարներից աշխատավարձ ստացող այն աչոնիկների դեմքերը, որ մանրամասն, բայց, վերստին ոչ պրոֆեսինալ, ինչպես գրեթե բոլոր հարցերում, կատարել են այդ հրահանգը, երևի՝ կարևոր գործի ենք, դեմքի արտահայտությամբ:

Խնդիրն էլ այն է, որ Շուշանիկ Միրզախանյանը հանդիսացել Կինոկենտրոնի, որի հիմքով ստեղծվել է կինոյի հիմնադրամը, նախկին ղեկավարը... Ընդամենը…

Կինոյի հիմնադրամի գրառման մեջ հերիք չէ կտրտել, կծմծել, մծմծել և ամեն կերպ փորձել են քողարկել իրականությունն ու խայտառակվել,
այլև մի բառով անգամ չեն հիշատակել Շուշանիկի կատարած աշխատանքը,առանց որի նորից եմ կրկնում հնարավոր չէր լինի իրականացնել հետահայաց ցուցադրությունը, հենց թեկուզ այն պատճառով, որ Փելեշյանի հետ միայն այդքան լոգիստիկան ապահովելն անհնարինության, գերլարման, ֆանտազիայի ժանրից է... ես ու վստահ եմ՝ ոլորտի մարդիկ էլ դա շատ լավ գիտեն:

Պետական կառույցն իրավունք չունի խտրական վերաբերվել ոլորտի մարդկանց՝ առաջնորդվելով քաքոտ բնավորությամբ, կինոյի հիմնադրամը ձեր հոր դուքյանը չի, դուք էլ, եթե դեռ չեք հասկացել կինոարտադրողների աչքի լույսը չեք:

Պետք չէ լինել այդքան ճղճիմ՝ ամոթ է:

Տիկին Միրզախանյան, շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի, ներվերի համար, որ հնարավոր է դարձրել Կաննում պատվել Պատվարժանին ու դրանով հիմք տալ չինովնիկներին գործուղում դասավորել, օրապահիկ ստանալ, պլպլան շորեր հագնել ու դե վերջը զգալ.... Ու հենց այդքան մեծ բաների կողքին է պստիկն այդքան անթաքույց երևում՝ էյայով, ֆոտոշոփով, լպստած մազերով, ծիծաղելի ճառերով, ոլորտը պրավալ տված... և առանց լուպայի՝ անզեն աչքով:
Հայաստանի կինոյի հիմնադրամ ,  վերջապես փոխվեք, ազատագրվեք:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին