Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Դեռ երեկ մի քանի ծնողներ ինձ հայտնել էին վարչական ռեսուրսի կիրառման մասին, որ դասղեկների միջոցով հրահանգվել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի 4-րդ Մասիվ այցի ժամանակ երեխաները գնան և նկարվեն նրա հետ։
Դրանով իսկ պայմանավորված՝ ուղիղ հեռարձակմամբ հետևում էի Նիկոլ Փաշինյանի Մասիվի քարոզարշավին, ու հանկարծ տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ասեց, որ նույն երեխաները տարբեր մասիվներում իրեն են մոտենում։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը հուշեց, որ պալիտ են լինում։
Ինչ հետաքրքիր ու միաժամանակ ողբերգական պատկեր է ստացվում․ մի կողմից մարդկանց ձերբակալում են՝ հավաքներին գումարով մարդկանց ներգրավելու համար, դա ներկայացնելով որպես անօրինական ու անբարոյական երևույթ, իսկ մյուս կողմից հենց իշխանությունն է վարչական ռեսուրս կիրառում, որպեսզի քարոզարշավների ընթացքում արհեստական «մեծ աջակցություն» ցուցադրի։
Հաշվի առնելով, որ երեխաները անչափահաս են, նրանց չեմ տեսաձայնագրել, իսկ տեսանյութի ձայնը փոփոխել եմ, որպեսզի երեխաների համար խնդիրներ չառաջանան»։


