|
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»։ Նրանց թվացել է, թե Ջեֆրի Էփշտեյնի անվան հետ կապված ինչ-որ անհեթեթ փաստաթուղթ կամ պատահականություն գտնելով՝ կկարողանան ինձ վարկաբեկել ու մեծ աղմուկ բարձրացնել։ Ինչպես միշտ, նրանց հետաքրքիր չի եղել իրականությունը. նրանց պետք էր հերթական էժանագին մանիպուլյացիան և վարկաբեկելը։ «ՀՀ կառավարությունը, զգալով իր անկումը, մեկը մյուսի հետևից տհաճ բամբասանքներ է տարածում, պետք է վերջ տան դրան։ Ես սպառնացել եմ դատական հայցերով և կշարունակեմ իրավական գործընթացները»,- տեսանյութում ընդգծում է Ամստերդամը։ |
«ՀՀ կառավարությունը, զգալով իր անկումը, մեկը մյուսի հետևից տհաճ բամբասանքներ է տարածում»․ Ռոբերտ Ամստերդամ
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


