▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ռուսական կողմին թույլ տվեց անցնել հարձակման

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից մեկ տարի է անցել, իսկ փաստաբան Նորայր Նորիկյանի համար հարց է՝ արդյո՞ք մեզ հաջողվեց տնօրինել այս քրեական գործի ճակատագիրը.

«Ցավոք, պետք է արձանագրել, որ այս քրեական գործի ոդիսականն ավելի շատ որոշվեց քաղաքական համաձայնությունների տիրույթում, ինչը նշանակում է, եթե իրավաբանությունն ու արդարադատությունը ձևական բնույթ չեն կրում, գոնե առերևույթ ընթանում է բարձր մակարդակի պայմանավորվածություններով: Ճիշտ է սա, թե սխալ, այլ հարց է, ինձ մտահոգում է այն, թե մեր պետությունն ունա՞կ է իրացնելու իր իրավունքներն ու չեզոքացնելու իշխանությանը նետված մարտահրավեը: Կարծում եմ, որ այստեղ լուրջ գործ ունենք անելու: Մենք ռուսական կողմին թույլ տվեցինք պաշտպանվել մեր դաշտում և անցնել հարձակման, գրավել մեր դարպասը զրկել մեզ պաշտպանությունից՝ անգամ ստիպելով մի քանի ինքնագոլեր գրանցել: Մեզ բաժին հասավ տխուր հանդիսատեսի կարգավիճակը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե նախաքննությունը պետք է իրականցներ ՀՀ-ն ու Պերմյակովը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և իր պատիժը կրեր ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում.

«ՀՀ Քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ ՀՀ տարածքում քրեական հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ Քրեական օրենսգրքով: Ուստի, ի սկզբանե թույլ տրվեցին կոպտագույն սխալներ.Պերմյակովին հնարավորություն տրվեց հայտնվել ՌԴ զորքերի տեսադաշտում և հանձնվել ՌԴ ներկայացուցիչներին, ռազմաբազայի զինծառայողներին հնարավորություն տվեցին զինված շրջել Գյումրիում ու որոնել հանցագործին: Սա իրավաբանությունից դուրս գործընթաց է: Հայտնաբերելուց հետո էլ թույլ տվեցին, որ Պերմյակովին տեղափոխեն ռազմաբազա: Հարցերի հարցն է՝ եթե հանցագործությունը կատարվել էր ՀՀ տարածքում, ի՞նչ կապ ուներ ՌԴ Սահմանադրությունը»,-նկատեց փաստաբանը:

Նորայր Նորիկյանը նաև հռետորական հարց բարձրացրեց.

«Կարո՞ղ եք համաշխարհային պրակտիկայից մեկ դեպք վկայակոչել, երբ դատարանն իր պետության գերբն ու դրոշը ամրացնի մեկ այլ պետությանը պատկանող տարածքի սենյակի պատին և իր պետության անունից արդարադատություն իրականացնի: Լավ, ենթադրենք՝ Պերմյակովի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է հրապարակվում: Հարց. որտե՞ղ է կրելու իր պատիժը, եթե ՌԴ դատարանի կողմից արդեն դատապարտվել է ազատազրկման՝ 10 տարով: Արդյո՞ք մեր քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովն է որոշելու, թե որ քրեակատարողական հիմնարկում է կրելու ՀՀ-ի անունից հրապարակված դատավճռով պատժի ենթարկված Պերմյակովը»

Փաստաբանը պնդում է՝

«Պերյմակովը պետք է հանձնվի ՀՀ-ին, ավելին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածով նա անգամ էքստրադիցիայի (հանձման) ենթակա չէ: Նա պետք է հանձնվի Հայաստանին ու մեր դատարանում օբյեկտիվ դատաքննություն պետք է իրականացվի, ու Պերմյակովը պատիժը պետք է կրի այստեղի քրեակատարողական հիմնարկում»

                                                                            Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին