▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 11.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ինքնիշխան կլինի, երբ ձեզ արգելվի նույնիսկ Հայաստանի գերբով պեչատին երկար նայել․․․

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Խորացեք էլի՜...

Ռոման Բաղդասարյանը, ով ասում էր «Ղարաբաղցիք պտի բայրաքթար ուտեն մեռնեն» ազատության մեջ ա։

Էդուարդ Անտինյանը, ով ասում էր «Ղարաբաղցիք Հայաստանի թշնամին են» ազատության մեջ ա։

Իսկ արցախցի 70 տարեկան Ղարիբ Բաբայանին կալանքի են տանում, որովհետև Հանրապետության Հրապարակի մեջտեղը ադրբեջաներենով «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգողների վիդեոն ա տարածել։ Հոդվածը` ատելության քարոզ։

Որ ասում եմ Ավիս Նուրիջանյանի գաղափարական զավակներն են Հայաստանում իշխանության` մարդիկ մտածում են ծայրահեղացնում եմ։

Դուք Կարսը պաշտպանող զորքի մեջ պառաշ գցող, Կարսը հանձնող, հայ սպաներին կացնահարող մարդկանց քաղաքական ժառանգներն եք ու Հայաստանը ինքնիշխան կլինի, երբ ձեզ արգելվի նույնիսկ Հայաստանի գերբով պեչատին երկար նայել։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է կատարել․ «Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Քսենոֆոբիայի այդ քաղաքականությունը ոչ միայն Ռամիլ Սաֆարովներ բերեց ասպարեզ, այլև հանգեցրեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընդդեմ Արցախի, դրան հաջորդեց բլոկադան, հայերի էթնիկ զտմանն ու բռնի տեղահանմանը Արցախում։ Ես դեռ չեմ խոսում պատերազմական հանցագործությունների, հայ կին զինծառայողի անդամահատման և այլ դաժան ու ողբերգական իրողությունների մասին։ Մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, տեղի է ունենում էթնիկ խմբի վերաբերյալ պետական մակարդակով տարածվող ատելության քարոզի միջոցով, որը հանգեցնում է տվյալ էթնիկ խմբի դեհումանիզացիային ու «հեշտացնում» նրա զանգվածային ոչնչացումը։
Ասածս այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարածվող ատելությունը ամեն կերպ կոծկող, Ադրբեջանի մասին կեղծ իմիջ ստեղծող, Ալիևի խոսույթը բառ բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով կարգով կատարում է Ալիևի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը և պահպանել սեփական ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կողմից։ Եկել եմ ասելու, որ չի օգնի, քանի որ դուք Ալիևին լավ չեք ճանաչում, ուստի ձեզ այդքան մի կոտորեք…
Դուք նաև մեր հանրությանն ենք մի քիչ շատ թերագնահատում, մտածում եք նենց եք խեղճացրել ձեր «խեղճիզմով», որ խելոք կհանձնվեն, տեղ էլ եք սխալ հաշվարկ արել։
Մի լուսավոր օր դուք այլևս չեք լինի իշխանության ու եթե ամեն ինչ ճիշտ գնա, կենթարկվեք պատասխանատվության արդար դատական համակարգում, որպեսզի մի օր մենք իմանանք՝ ինչի գնացիք կոլաբորացիոնիզմի հային դեհումանիցացնող բռնապետական Ադրբեջանի ղեկավարության հետ։ Եւ վստահ եմ՝ մեղադրանքները ոչ մեկ ձեզ վրա չի կարի, դրանք չեն լինի շինծու, քանի որ դուք եք այդ հագուստը կարում ձեզ վրա՝ մեր պետության ու մեր ազգային ինքնության դեմ…»։

***

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա ձերբակալությունը ընդամենը «գծերի ստուգում» էր: նիկոլը հասկացավ, որ մարդիկ անտարբեր չգտնվեցին, գնացին դատարան, իրենց դիրքորոշումը արտահայտեցին փողոցում և համացանցում... ու մի քայլ հետ արեց, ինչպես ավինյանը իր 300 դրամով:
Բայց... կարծում եք էլ նման ձերբակալություններ չեն լինի՞
Չի անի՞
Կանի՜... Ավելի տպավորիչ բաներ կանի: Նույնիսկ ադրբեջանցիները կզարմանան:
Որովհետև ևս մեկ անգամ համոզվեց, որ ՉԿԱ ուժ, որը մարդկանց դժգոհությունը և էմոցիաները ունակ է վերածել պայքարի:
Չկա, կամ... պետք չի, որ լինի: Կամ... դեռ պետք չի, քանի նիկոլը իր «գործը» չի ավարտել:
Այ երբ ավարտի, այ էդ ժամանակ` ուրիշ բան: Ակտիվություն կտեսնեք` Լենինը չի տեսել: նիկոլն էլ երևի դա գիտի:
Ամբողջ հարցը նրանում է` որն է յուրաքանչյուրի արժեքը և մեղքի չափաբաժինը Հայաստանի փոքրացման կամ կործանման մեջ: Բոլոր նրանց ով 5-6 տարվա մեջ չսովորեց պայքարել, Կամ չուզեցավ սովորել, ԿԱՄ ուղղակի ՉՈւԶԵՑԱՎ))
Ամենակարևորը` որն էր դրա գինը:
Կապրենք` կիմանանք, կպատմենք: Հետո
սերնդից սերունդ կանցնի: Հայաստան չգիտեմ, բայց հայեր հո կլինեն:
Չէ՞ Գուգլ ջան...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին