Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք՝ որքան էլ դժվար լինի, գրում է БЕЛТА-ն։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են. «Ղրղըզստանն, օրինակ, վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավոր դժգոհություններ է առաջ քաշում Հայաստանը: Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կմեղադրեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից»,- ասել է նա:
«Հայաստանը հիմնավոր դժգոհություններ է արտահայտում». Լուկաշենկո
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet