▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմանը՝ դա անվանելով «Բաքվի կամքի և ինքնավստահության հերթական դրսևորում»:

Ալիևը նշել է, որ անցակետի տեղադրումից հետո Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում Բաքվի վրա:

«Սակայն մեզ ոչինչ չի կարող շեղել մեր ճանապարհից»,- պնդել է Ալիևը։

Նա նշել է նաև, թե Ադրբեջանը որևէ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին